ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
09.09.2020 | 10:39

...թե ընդ­դի­մու­թ­յան եր­կու ճամ­բար­նե­րը՝ Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նի և Սերժ Սարգ­ս­յա­նի թի­մա­կից­նե­րը, պայ­քա­րի հե­տաքր­քիր մար­տա­վա­րու­թ­յուն են ընտ­րել, ին­չը թե­լադր­ված է նրանց ղե­կա­վար­նե­րի կող­մից։ Նախ­կին նա­խա­գահ­նե­րը հա­մա­ձայ­նութ­յան են ե­կել պայ­քա­րե­լու իշ­խա­նու­թ­յան դեմ ա­ռան­ձին-ա­ռան­ձին՝ ի­րար չհար­վա­ծե­լով։ Այ­սինքն, ներ­քին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն կա, որ մի­մ­յանց դեմ սրեր չճո­ճեն, ի­րար չխան­գա­րեն և միակ թի­րախ դի­տար­կեն օր­վա իշ­խա­նու­թ­յուն­նե­րին։ Ա­սում են, որ միա­սին պայ­քա­րե­լու հնա­րա­վո­րու­թ­յուն­ներն այ­սօր դեռ չեն նշ­մար­վում, հա­կա­սու­թ­յուն­ներ կան տար­բեր ա­ռում­նե­րով՝ մար­տա­վա­րու­թ­յու­նից սկ­սած։ Եվ Քո­չա­ր­յա­նը, և Սարգ­ս­յանն ի­րենց թի­մա­կից­նե­րին խս­տիվ հոր­դո­րել են մի­մ­յանց դաշտ չմտ­նել, իշ­խա­նու­թ­յան ջրա­ղա­ցին ջուր չլց­նել՝ հրա­պա­րա­կավ հա­կա­սու­թ­յուն­ներ ցու­ցադ­րե­լով։

Դիտվել է՝ 32572

Մեկնաբանություններ